ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լիցկայի փեսաների «թուր ու թվանքը»

Լիցկայի փեսաների «թուր ու թվանքը»
06.06.2013 | 14:23

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետևյալ բովանդակությամբ գրառում է արել. «Բժիշկ-տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաև Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի: Երևի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե սամասուդ անող: Գրել է, որ գլուխս ոնց որ ցավում է: Բայց, ինչքան հասկացա, ինքը գլխի մասնագետ չէ»:
Կարեն Քոչարյանից փորձեցինք պարզել, թե այս ստատուսին ինչ-որ շարունակություն հետևե՞լ է, քաղաքագետը նշեց`դեռ ոչ, իսկ, այսպես ասած, սպառնալիքներին ինչպե՞ս է «դիմակայելու» հարցին, Քոչարյանը հավելեց. «Ինքնապաշտպանության համար ընդամենը հաղորդագրություն եմ թողել: Ի՞նչ քայլ պիտի ձեռնարկեմ, ես հո մարդակեր չե՞մ»:
Հետաքրքիր է, որ փեսան այնքան լիցկայավարի համարձակ է գտնվել, որ քաղտեխնոլոգին ուղղված սպառնալիքները հրապարակային ձևով «թողել» է Քոչարյանի պատին:
Ի դեպ, ոչ միայն բժիշկ-տրավմատոլոգ փեսան է «հարձակում» գործել Կարեն Քոչարյանի վրա, այլև մյուս փեսան ևս «թուր ու թվանք» է վերցրել: «Հիմա կբացատրեմ, թե քո սանձարձակությունը ինչի մեջ է կայանում, այ հարգելի Կարենչիկ: Ինձ էլ թվում է, թե խելքը գլխին մարդ ես, համենայնդեպս, տպավորությունն այդպիսին էր: Բայց քո գրառումները էս ցավալի դեպքի կապակցությամբ ապացուցում են, որ ոչ միայն չկայացած ու անհուսալի դեմագոգ ես, այլև այնքան չհասունացած անձնավորություն, որ առանց իմանալու, թե ինչ ա տեղի ունեցել, քեզ բարոյական իրավունք ես վերապահում վիրավորել մարդկանց, անկախ դիրքից ու պաշտոնից: Հետո էլ եթերից հանդուրժողականություն ես քարոզում, բայց քո ոչ մի արարքում ու անհոդաբաշխ մտքերում ես դա չեմ տեսնում»,- Կարեն Քոչարյանի պատին գրել է փեսա Էրիկ Համբարձումյանը:
Փեսաները, կարծես, խիստ ծանր են տանում ոչ թե աներոջ վիճակը, այլ փողերի «ծորակի» խափանումը: Դրա համար էլ, իրար հերթ չտալով, Լիցկա աներոջ պատիվն են պահում:
Հավելենք, որ փեսա Ռուբենը նաև ՄԻԱԿ քարտուղարության անդամ է`յուրահատուկ կարիերիստական նկրտումներով: Լիցկայի փեսա դառնալուց հետո հիանալի «դրսևորվել» է իր գործում: Գորիսի հիվանդանոցում, աներոջ ջանքերով, այլ տրավմատոլոգ չի աշխատում, անգամ եթե ծանր դեպքեր են լինում, պիտի սպասեն, որ փեսան գա ու այդ գործն անի: 2009-ից Ռուբեն Գալստյանը օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի փոխտնօրենն է:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ